05.03.2018 12:31

Քսենյա Սոբչակի վրա հարձակված տղամարդուն ձերբակալել են

Քսենյա Սոբչակի վրա հարձակված տղամարդուն ձերբակալել են

Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը պատմել է, որ Պետրովյան ճանապարհային պալատից դուրս գալիս, որտեղ տեղի էր ունենում Միխայիլ Գորբաչովի ծննդյան տոնակատարությունը, իր վրա մի տղամարդ է հարձակվել: Պարզվել է, որ հարձակվողը Մոսկվայի քաղաքային խորհրդի ստաժյոր է:

Սոբչակի խոսքով՝ տղամարդն իրեն հրել գցել է գետնին և վրան ջուր է լցրել՝ բացականչելով՝ «Սա՝ Ժիրինովսկու համար»:

ՆԳՆ-ում հաղորդել են, որ հարձակում գործած անձը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ «Россия 1» հեռուստաալիքի եթերում հեռուստաբանավեճի ընթացքում Սոբչակը ջուր էր շփել ՌԼԴԿ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու երեսին՝ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել էր Սոբչակին:
Փոխանցում է BBC-ն: