05.03.2018 14:00

ԱԻՆ. Մեքենաներ են այրվել

ԱԻՆ. Մեքենաներ են այրվել

ԱԻՆ-ը փոխանցում է, որ այսօր ժամը 06:19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ն. Զարյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ «ԱԲԿ» պետական ոչ առեւտրային կազմակերպության  հերթապահ խումբը:

«Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի 17 CR 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Հ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել թիվ 21 շենքի պատին եւ բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:32-ին, մարվել՝ 06:45-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը եւ շարժիչի հատվածը. տուժածներ չկան»,- փոխանցում է ԱԻՆ-ը:

Ըստ ԱԻՆ-ի նման մեկ այլ դեպք էլ այսօր ժամը 06:08-ին տեղի է ունեցել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելի մոտակայքում: Ըստ ԱԻՆ-ի դեպքի վայր մեկնած փրկարարները պարզվել են, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածի 22-րդ կմ-ին այրվում է «ՎԱԶ-21011» մակնիշի 34 VR 147 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:39-ին, մարվել՝ 06:47-ին:

Այրվել է շարժիչի հատվածը՝ մասամբ եւ սրահն՝ ամբողջությամբ: