05.03.2018 14:22

Իրաքում ոչնչացվել են ԻՊ-ի «ննջող բջիջների» 20 գրոհայիններ

Իրաքում ոչնչացվել են ԻՊ-ի «ննջող բջիջների» 20 գրոհայիններ

Իրաքի ուժայինները երկրի հյուիսում՝ Քիրքուք շրջանում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «ննջող բջիջների» դեմ գործողության շրջանակներում ոչնչացրել են առնվազն 20 գրահայինների, ևս 15 գրոհայիններ պաշարված են, հաղորդել է իրաքյան աշխարհազորի կայքը:

Փետրվարին Քիրքուքի նահանգապետ Ռաքան ալ-Ջաբուրին РИА Нововсти-ին պատմել էր, որ ԻՊ-ի «ննջող բջիջները» սպառնալիք են ներկայացնում տեղացի բնակչության համար. գիշերը գրոհայինները հարձակումներ են գործում ու մարդկանց առևանգում:

Աշխարհազորայինները նշել են, որ գործողության արդյունքում  գրոհայիններից մաքրել են երեք գյուղ, ինչպես նաև բացահայտել են ԻՊ-ի ինը ստորգետնյա անցումներ: Նրանց տվյալներով՝ ոչնչացված գրոհայինների թվում են եղել խմբավորման մի քանի տեղացի հրամանատարներ:

Փոխանցում է ria.ru-ն: