05.03.2018 21:35

Զատկի մեռելոցի հանգստյան օրվա փոխարեն կաշխատենք ապրիլի 7-ին

Զատկի մեռելոցի հանգստյան օրվա փոխարեն կաշխատենք ապրիլի 7-ին

Կառավարության որոշման նախագծով, ապրիլի 2-ի աշխատանքային օրը կտեղափոխվի ապրիլի 7-ը`շաբաթ օրը:

Վաղը՝ մարտի 6-ին կայանալիք նիստում ներկայացվելիք նախագծումնշվում է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

Ապրիլի 1-ին  ՀԱԵ անդամները նշելու են Սուրբ Հարության՝ Զատկի տոնը։