06.03.2018 02:08

Հայտնի է աղի գործածման հարուցած նոր վտանգը

Հայտնի է աղի գործածման հարուցած նոր վտանգը

Լոնդոնի կայսերական քոլեջի եւ ԱՄՆ Հյուսիսարեւելյան համալսարանի գիտնականները պարզել են, որ շատ աղ օգտագործելը կարող է վտանգավոր լինել հիպերտենզիա (արյան զարկերակային ճնշում) ունեցող մարդկանց համար՝ անկախ նրանից, արդյոք նրանք առողջ ապրելակերպ են վարում, թե ոչ, տեղեկացնում է MedicalXpress-ը:

Մասնագետները ուսումնասիրել են 40-59 տարեկան ավելի քան 4 հազար մարդու սննդակարգը 1997-99 թվականներին: Չորս օրվա ընթացքում հետեւել են կամավորների առողջության ցուցանիշներին, այդ թվում՝ մեզի մեջ կալիումի եւ նատրիումի իոնների առկայությանը, ինչպես նաեւ քաշին եւ արյան ճնշմանը:  Բացի դրանից, գիտնականները որոշել են ցածր արյան ճնշման հետ կապ ունեցող մթերքի գործածման չափը, ներառյալ՝ մրգերն ու բանջարեղենը, որոնք հարուստ են C վիտամինով եւ չհարստացված ճարպաթթուներով:

Հետազոտողները հայտնաբերել են կորելյացիա հիպերտենզիայի եւ մեծ քանակությամբ աղի գործածման միջեւ: Աղի լրացուցիչ յոթ գրամը կապված է սնդիկի սյան 3,7 մմ բարձրացման հետ: Ընդ որում, արյան ճնշման ցուցանիշները նորմայի չէին գալիս, նույնիսկ եթե փորձարկվողները հաճախ էին ուտում կալիումի եւ սիրտ-անոթային համակարգի համար օգտակար այլ մթերք: