06.03.2018 12:34

Ստալինի մահը

Ստալինի մահը

Իոսիֆ Ստալինի մահվան օրը՝ մարտի 5-ին, նրա վարչակարգի կողմնակիցները Կրեմլի պատի մոտ ծաղկեպսակներ են դրել իրենց առաջնորդի գերեզմանին: Սգո թափորն առաջնորդել է Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը:

Գնահատելով Ստալինի դերը խորհրդային պետության պատմության մեջ՝ Զյուգանովը հայտարարել է. «Ստեղծել են լավագույն դպրոցները, լավագույն գիտությունը, լավագույն տեխնիկան, ամենախիզախ զինվորներն ու սպաները, ջախջախել են հիտլերյան բանակը, վերացրել միջուկային զենքի մենատիրությունը, առաջինը թռել տիեզերք: Իսկ այսօր՝ տեսեք, թե ինչ է կատարվում»:

Ներկայումս Ռուսաստանում Ստալինի նկատմամբ հետաքրքրությունն աճում է: Անցյալ տարվա հունիսին ռուսաստանցիները «բոլոր ժողովուրդների ու բոլոր ժամանակների ամենաերևելի մարդկանց» ցուցակի առաջին տողում նշել էին հենց նրա անունը:

Այլ կարծիքի են բազմաթիվ պատմաբաններ և իրավապաշտպաններ, որոնք հիշեցնում են, որ Ստալինի իշխանությունն ուղեկցվում էր պետության կողմից հասարակության կյանքի բոլոր ոլորտների խստագույն վերահսկողությամբ, քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումներով, ամբողջ ժողովուրդների արտաքսմամբ և հալածանքների հետևանքով մարդկանց զանգվածային կոտորածներով:

Ստալինի մարմինը դամբարանից դուրս բերվեց, երբ մերկացվեց խորհրդային առաջնորդի անձի պաշտամունքը, և բացահայտվեցին այն հանցագործություններն, որոնք կատարվել են նրա իշխանության օրոք:

Ստալինը ԽՍՀՄ-ը ղեկավարել է ավելի քան 30 տարի:

Փոխանցում է euronews-ը: