06.03.2018 13:25

Դոնալդ Թրամփը ողջունել է Չինաստանի խորհրդարանի նախաձեռնությունը

Դոնալդ Թրամփը ողջունել է Չինաստանի խորհրդարանի նախաձեռնությունը

Չինաստանում պատրաստվում են փոխել Սահմանադրության այն հոդվածը, որը սահմանափակում է պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը:

Սի Ձինպինը կստանա՞ ցմահ իշխելու հնարավորություն՝ որոշումը կկայացնի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը, որի ամենամյա նստաշրջանը մեկնարկել է երկուշաբթի: Պետական իշխանության բարձրագույն մարմինը մտադիր է Սահմանադրությունից հանել այն հոդվածը, որը սահմանափակում է ՉԺՀ նախագահի պաշտոնավարման ժամկետը: Առնվազն երեք հազար պատգամավորներ պատրաստ են ընդունել այդ փոփոխությունը և բուռն ծափահարություններով են ընդունել առաջարկը:

Չինաստանի առաջնորդի լիազորությունները երկարացնելու  նախաձեռնությունն անսպասելիորեն ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես դա հրաշալի եմ համարում: …Գուցե մենք էլ երբևէ նույնն անենք»,- ասել է ամերիկյան նախագահը:

Փոխանցում է euronews-ը: