06.03.2018 13:58

Լիտվայի նախագահ. «Դա Կրեմլի աշխարհաքաղաքական նախագիծն է»

Լիտվայի նախագահ. «Դա Կրեմլի աշխարհաքաղաքական նախագիծն է»

Լիտվայի իշխանությունները բողոքում են Բելառուսում ատոմակայանի շինարարության դեմ:

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Օստրովեցյան ԱԷԿ-ի շինարարությունը «Կրեմլի աշխարհաքաղաքական նախագիծն է»: Նրա խոսքով՝ Վիլնյուսից 50 կմ հեռավորության վրա գտնվող ատոմակայանը սպառնում է ազգային անվտանգությանը և անմիջականորեն՝ ԵՄ սահմանների մոտ բնակվող քաղաքացիների առողջությանը:

Բելառուսական ատոմակայանի շինարարության հենց ամենասկզբից Լիտվան բողոք է ներկայացրել նախագծի դեմ: Իրենց հերթին՝ Մինսկում հայտարարում են, որ կառուցվող ատոմակայանը կհամապատասխանի միջուկային անվտանգության բոլոր միջազգային չափորոշիչներին:

2009 թ. վերջին Լիտվայում փակվեց Ինգալինյան ատոմակայանը: Դա երկրի՝ ԵՄ մուտք գործելու պայմաններից մեկն էր:

Իսկ առայժմ  Լիտվայի իշխանությունները մտադիր են ձեռք բերել ճառագայթումից պաշտպանվելու միջոցներ՝ եթե բելառուսական ԱԷԿ-ում հանկարծ վթար տեղի ունենա, և ֆինանսական  աջակցություն են ակնկալում Եվրահանձնաժողովից:

Փոխանցում է euronews-ը: