06.03.2018 14:47

Ձերբակալվել է Բաքվի նարկոլոգիական կենտրոնը հրկիզելու մեջ կասկածվող անձը

Ձերբակալվել է Բաքվի  նարկոլոգիական կենտրոնը հրկիզելու մեջ կասկածվող անձը

Բաքվում  նարկոլոգիական կենտրոնը հրկիզելու կասկածանքով ձերբակալվել է քաղաքի բնակիչ Մահոմեդ Մամեդովը, որն այդ կենտրոնում բուժում էր ստանում «ալկոհոլ օգտագործելու արդյունքում հոգեկան խանգարման» ախտորոշմամբ, ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության և ՆԳՆ-ի համատեղ հայտարարության մեջ:

Հրդեհը նարկոլոգիական կենտրոնում բռնկվել էր անցյալ ուրբաթ առավոտյան: Հարուցվել էր քրեական գործ:Ավելի վաղ իրավապահներն արդեն հաղորդել են, որ հրդեհի պատճառը եղել է հրկիզումը:

Հայտարարությունում նշվում է, որ «նախնական հարցաքննության ընթացքում Մամեդովը խոստովանել է մեղքը և պատմել, որ որոշել էր ինքնասպանություն գործել՝ իր հանդեպ ազգականների անարդար վերաբերմունքի պատճառով», և նրա գործողությունների արդյունքում կենտրոնում հրդեհ է բռնկվել:

Փոխանցում է ria.ru-ն: