06.03.2018 14:59

3 փոխվարչապետ, 17 նախարար. Ապագայի կառավարությունը

3 փոխվարչապետ, 17 նախարար. Ապագայի կառավարությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարության նախաձեռնությամբ ընթանում է ԱԺ արտահերթ նիստ, որտեղ քննարկում են ապագա կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր: Այդ հարցով հիմնական զեկուցող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե ըստ իրենց նախագծի՝ ապագա կառավարությունում կլինի 3 փոխվարչապետ, 17 նախարարություն:

Կառավարության նիստերը անց են կացվելու դռնփակ ռեժիմով, նիստի օրակարգի ներկայացման կարգն, ըստ էության, չի փոխվի, այն նորից նախապես պետք է տեղադրվի կառավարության կայքում: Նախագածով նշվում է նաեւ, որ վարչապետը հրաժարական է ներկայացնում, եթե կորցրել է քաղաքացիությունը:

Ահա թե, ըստ նախագծի՝ կառավարությունն ապագայում ինչ կառուցվածք պետք է ունենա: