06.03.2018 15:16

Լավրով. ԱՄՆ-ը սիրիական պետությունը փլուզելու պլաններ ունի

Լավրով. ԱՄՆ-ը սիրիական պետությունը փլուզելու պլաններ ունի

ԱՄՆ գլխավորությամբ փոքր մի խումբ Սիրիան փլուզելու պլաններ ունի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք շատ ու շատ ապացույցներ ունենք, որ մեր արևմտյան գործընկերները, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, ուզում են այդ «Ջաբհաթ ան-Նուսրան» ( որն այժմ փոխում է անունը, բայց դրանից նրա էությունը չի փոխվում) դուրս բերել հարվածի տակից և նրան պահել՝ «Բ» պլանին անցնելու, այսինքն՝ Դամասկոսում վարչակարգը փոխելու համար»,- ասել է Լավրովը Նամիբիայի փոխվարչապետի հետ բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսում:

«Տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ փոքրիկ մի խմբավորում, որ սիրիական խնդիրների առնչությամբ ձևավորվել է ամերիկացիների կողմից, նեղ մի խումբ  սիրիական պետությունը փլուզելու պլաններ է մշակում»,- նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարը:

Փոխանցում է Interfax-ը: