Էրդողան. Թուրքիան չի հրաժարվի ՌԴ-ի հետ C-400-ի վերաբերյալ գործարքից

Թուրքիան չի հրաժարվի ՌԴ-ից C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքից՝ չնայած ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների:
Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Թուքրիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Դուք ոչինչ չասացիք Հունաստանի հասցեին (Ռուսաստանից C-300 համակարգեր գնելու վերաբերյալ), ասացիք, թե Թուրքիային թույլ չեք տա ձեռք բերել C-400, Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնությունն անվանեցիք սխալ:
Դուք նաև ասացիք, որ կարող եք պատժամիջոցներ սահմանել: Մենք չենք պատրաստվում ձեզ հաշիվ տալ: Մենք, առանց որևէ զիջման, կշարժվենք ճիշտ ուղով՝ սեփական նխատակներին հասնելու համար»,- Էրդողանի խոսքն է մեջբերում թուրքական մամուլը:
Փոխանցում է tass.ru-ն: