06.03.2018 18:48

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է Կասպշիկին

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է Կասպշիկին

Մարտի 6-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես փոխանցում են ԼՂՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձ են կատարել  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի: