06.03.2018 21:55

Կառավարությունը մասնակի կասեցրել է դեղատոմսերով դեղերի մասին որոշումը

Կառավարությունը մասնակի կասեցրել է դեղատոմսերով դեղերի մասին որոշումը

Կառավարությունը մասնակի կասեցրել է որոշ դեղամիջոցներ դեղատոմսով վաճառելու մասին՝ նախկինում կայացրած որոշումը:

Կառավարության որոշմամբ սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման  ժամանակացույց, ըստ որի, մարտի 1-ից արդեն իսկ դեղատոմսով են եւ այպես էլ մնալու են հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր,  hակավիրուսային դեղեր,  իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ,  պատվաստանյութեր) դեղերը, ներարկման համար նախատեսված դեղերը դեղատոմսով կլինեն այս տարվա հուլիսի 1-ից, իսկ բոլոր մնացած դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: