06.03.2018 21:04

Աբխազիայով ու Հվ. Օսիայով ճանապարհի հարցը ռուս-վրացական հարաբերությունների տիրույթում է. նախարար

Աբխազիայով ու Հվ. Օսիայով ճանապարհի հարցը ռուս-վրացական հարաբերությունների տիրույթում է. նախարար

Վերին Լարսի թունելի վերանորոգման հարցով քննարկումներ են եղել ռուսաստանյան եւ վրացականկողմերի հետ, շինարարություննը կսկսվի այս տարի լրագրողների հետ հանդիպմանն ասել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Ռուսական և վրացական կողմը պայմանավորվել են Լարսի ճանապարհի ընդլայնման ու անցակետերի ավելի արդիականացման ուղղությամբ: Շինարարությունն այս տարի կսկսվի: Մինչև տարվա վերջ կունենանք մոդերնիզացիան, իսկ թունելի կառուցումը՝ մի փոքր ուշ»,- ասել է նախարարը։

Խոսելով Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածաշրջաններով Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու թեմայի շուրջ՝ նախարար Մարտիրոսյանը նշել է, որ դա ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների շրջանակում է:


«Մենք այսօր ունենք այլընտրանքային լաստանավային ճանապարհ, որը գործում է շատ հաջող, ու բեռների մեծ մասն անցնում է այդ ճանապարհով»,- ասել է նախարարը: