07.03.2018 02:15

BBC-ի լրագրողը ապացույց ունի. Պետդումայի պատգամավորը անպարկեշտ առաջարկ է արել

BBC-ի լրագրողը ապացույց ունի. Պետդումայի պատգամավորը անպարկեշտ առաջարկ է արել

BBC-ի ռուսական ծառայության լրագրող Ֆարիդա Ռուստամովան հայտարարել է, որ Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկիի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել: Ընդ որում, լրագրողը ներկայացրել է իր պնդումն ապացուցող ձայնագրությունը:

Ռուստամովայի պատմելով, 2017-ի մարտի 24-ին նա գնացել է Պետդումա՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սլուցկիից մեկնաբանություն վերցնելու Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենի այցի մասին:

Զրույցի ընթացքում, որի մանրամասները ներկայացված են BBC-ի հաղորդագրությունում, Սլուցկին իրեն թույլ է տալիս անպարկեշտ առաջարկներ անել լրագրողին, մասնավորապես, հորդորելով նրան «ս…..» անել ընկերոջն ու դառնալ իր սիրուհին: Բացի դրանից, ըստ Ռուստամովայի, նա ազատություն է տվել ձեռքերին:

Լրագրողն անմիջապես միջադեպի մասին տեղեկացրել է իր մտերիմներին եւ գործընկերներին, բայց խուսափել է մեկ տարվա ընթացքում հրապարակայնացնել այն, որովհետեւ վախեցել է հասարակության արձագանքից, որովհետեւ, ըստ նրա, Ռուսաստանում տարածված է զոհին մեղադրելու մշակույթը:

Ժիրինովսկու ՌԴԼԴ կուսակցության անդամ Լեոնիդ Սլուցկին վերջին շրջանում էլի մի քանի հոգուց սեռական ոտնձգության մեղադրանք է ստացել: