07.03.2018 13:30

Կիմ Չեն Ինը համաձայնել է ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի գագաթնաժողով անցկացնել ապրիլին

Կիմ Չեն Ինը համաձայնել է ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի գագաթնաժողով անցկացնել ապրիլին

Փհենյանում Հարավային Կորեայի պատվիրակության հետ բանակցություններում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը համաձայնել է ապրիլին երկու Կորեաների գագաթնաժողով անցկացնելու առաջարկին, տեղեկացրել են հանդիպմանը մասնակցած հարավկորեացի պաշտոնյաները:

Սեուլի տեղեկություններով՝ կոմունիստական վարչակարգի ղեկավարը խոստացել է միջուկային զենք չկիրառել Հարավային Կորեայի դեմ և սառեցնել միջուկային ու հրթիռային փորձարկումները ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում:

Մինչ այդ Կիմ Չեն Ինը, որը հյուսիսկորեական վարչակազմը ղեկավարում է 2011 թվականից՝ հոր՝ Կիմ Չեն Իրի մահվանից հետո, ոչ մի անգամ չէր հանդիպել Հարավային Կորեայի կառավարության պաշտոնատար անձանց հետ, և առհասարակ՝ նա չափազանց հազվադեպ է ընդունում օտարերկրացիների:

Փոխանցում է BBC-ն: