ԶԼՄ. Թուրքիայում կանխվել է հավանական ահաբեկչական գրոհը

Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 13 մարդու, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի և Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա գրոհ կազմակերպելու մեջ: Այդ մասին հաղորդել է Anadolu գործակալությունը:
Վերջինիս տվյալներով՝ ռեյդերը միաժամանակ անցկացվել են վաղ առավոտյան քաղաքի մի քանի թաղամասերում: Շուրջկալին մասնակցել են տեղի անվտանգության վարչության հակաահաբեկչական հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները: Ձերբակալվածներից 12-ը սիրիացիներ են:
Փոխանցում է tass.ru-ն: