07.03.2018 14:08

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը Սոբչակի դիմումը «քաղաքական շիզոֆրենիա» է համարում

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը Սոբչակի դիմումը «քաղաքական շիզոֆրենիա» է համարում

Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը «քաղաքական շիզոֆրենիա» է անվանել Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակի դիմումը՝ Ղրիմ մուտք գործելու թույլտվության վերաբերյալ:

«Ուկրաինական օրենսդրությանը հետևելը՝ օկուպացված Ղրիմ մուտք գործելու համար, իհարկե, վատ չէ: Սակայն օրինական մուտքը օկուպացված տարածք՝ անօրինական ընտրությունների անօրինական քարոզչություն տանելու համար՝ դա, հաստատ, շիզոֆրենիա է, իհարկե՝ քաղաքական»,- Twitter-ում գրել է Կլիմկինը:

Սոբչակը, որ ներկայանում է որպես թեկնածու՝ «բոլորի դեմ», հայտարարել է, որ Ղրիմը համարում է ուկրաինական տարածք: Հետագայում նա խոստովանել է, որ ղրիմցիների մեծ մասն ուզում է լինել Ռուսաստանի կազմում, և թերակղզին հենց այնպես Ուկրաինային վերադարձնել հնարավոր չէ:

Ղրիմի նախկին դատախազ, պետդումայի պատգամավոր Նատալյա Պոլոնսկայայի խոսքով՝ Սոբչակի խոսքերը ցույց են տալիս  նրա գռեհիկ վերաբերմունքը տարածքի բնակիչների ընտրությանը:

Փոխանցում է ria.ru-ն: