07.03.2018 15:10

Սաուդյան Արաբիայում չեն բացառում Քաթարի բազմամյա շրջափակման հնարավորությունը

Սաուդյան Արաբիայում չեն բացառում Քաթարի բազմամյա շրջափակման հնարավորությունը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը, որն զբաղեցնում է փոխվարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները, հայտարարել է, որ արաբական երկրների քառյակի կողմից Քաթարի շրջափակումը կարող է շարունակվել տասնամյակներով, նա այդ իրավիճակը համեմատել է ԱՄՆ-ի կողմից Կուբայի բազմամյա շրջափակման հետ:

Ընդ որում՝ թագաժառանգը նշել է, որ ինքն անձամբ չի զբաղվում Քաթարի խնդրով, «որի ամբողջ բնակչությունը չի գերազանցում Եգիպտոսում մի փողոցի բնակչության թիվը»:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի սկզբին խզեցին դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրին հաղորդակցությունը Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և իրենց նեքին գործերին միջամտելու մեջ: Այդ որոշմանը հետագայում միացան ևս մի քանի պետություններ:

Հարաբերությունների խզումից քիչ անց արաբական չորս պետությունները Քաթարին 13 կետանոց պահանջներ ներկայացրին, այդ թվում՝ թուլացնել դիվանագիտական և ռազմական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմաբազայի, դադարեցնել ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը,  հրաժարվել արաբական երկրների ներքին գործերին միջամտելուց, ընդդիմադիր գործիչներին աջակցելուց, ինչպես նաև  ամբողջությամբ փակել«Ալ-Ջազիրա» հեռուստատեսային արբանյակային ցանցը:

Փոխանցում է ria.ru-ն: