07.03.2018 14:51

Կիրո Մանոյան. Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը իրականում սկսել է Քոչարյանը

Կիրո Մանոյան. Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը իրականում սկսել է Քոչարյանը

Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը իրականում, ի հակառակ, որ այն ժամանակ մենք կոալիցիա էինք, բայց տեղյակ չէինք, սկսվել է նախորդ նախագահի, այսինքն՝ Քոչարյանի օրով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու:

Նա նաեւ հավելել է. «Այն, ինչը որ նախագահ Սերժ Սարգսյանը սկսեց, դա բարձրացրեց նախագահների մակարդակի, բայց ԱԳՆ-ների, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով այդ գործընթացը՝ արձանագրությունությունները, բանակցությունների մշակումը սկսվել  է Քոչարյանի ժամանակ»: