07.03.2018 15:58

Համանախագահ. ԼՂ հիմնախնդրի ռազմական լուծում գոյություն չունի

Համանախագահ. ԼՂ հիմնախնդրի ռազմական լուծում գոյություն չունի

Չնայած ղարաբաղյան հակամարտությունում ներկայիս ստատուս քվոն չի կարող երկարաժամկետ հեռանկարում պահպանվել՝ հակամարտության կարգավորման ռազմական լուծում գոյություն չունի: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ ադրբեջանական «Թրենդ»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը:

Նա նշել է, որ հակամարտության արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա, ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքները: Ամերիկացի համանախագահն ընդգծել է, որ այդ սկզբունքներն են՝ ուժ կամ ուժի սպառնալիքներ չկիրառելը, տարածքային ամբողջականությունը, իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը: