07.03.2018 20:13

Թեժ գիծ՝ տոն օրերին դեղատոմսերի վերաբերյալ տեղեկատվության համար

Թեժ գիծ՝ տոն օրերին դեղատոմսերի վերաբերյալ տեղեկատվության համար

Դեղատոմս դուրս գրելու և դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, խնդիրներին լուծում տալու նպատակով ոչ աշխատանքային օրերին ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է հավելյալ «Թեժ գիծ» հեռախոսահամար` 060 80 80 03, ներքին 4: 

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են նաեւ, որ նախարարության պաշտոնական կայքում բացվել է նոր դարան` «Դեղերի դուրս գրման նոր կարգին առնչվող հարցեր», որտեղ կարելի է բարձրաձայնել խնդիրների մասին և թողնել Ձեր առաջարկները: