08.03.2018 01:46

Անհայտ անձը Վիեննայում դանակով հարձակվել է անցորդների վրա

Անհայտ անձը Վիեննայում դանակով հարձակվել է անցորդների վրա

Անհայտ տղամարդը Վիեննայում դանակով հարձակվել է անցորդների վրա, հաղորդում է Associated press-ը` հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Նշվում է, որ երեք մարդ է տուժել՝ 40-50 տարեկան երկու կին եւ մեկ տղամարդ:

Հարձակումը տեղի է ունեցել Վիեննայի հայտնի այգիներից մեկի մոտ: Հանցագործը  փախուստի է դիմել, հարձակման շարժառիթն անհայտ է: