09.03.2018 12:17

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը՝ Սկրիպալի թունավորման մասին. «Դա լկտի ու հանդուգն քայլ էր»

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը՝ Սկրիպալի թունավորման մասին. «Դա լկտի ու հանդուգն քայլ էր»

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Էմբեր Ռադը Բրիտանիայի տարածքում նյարդակաթվածահարող նյութի կիրառումը, որի օգնությամբ մահափարձ է կատարվել ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դեմ, անվանել է լկտի ու հանդուգն քայլ: Նախարարը խոստացել է, որ Մեծ Բրիտանիան ամենավճռական պատասխանը կտա հանցագործներին, ովքեր պատասխանատվություն են կրում այդ հարձակման համար:

Ռադը տեղեկացրել է, որ մահափորձը կատարվել է շատ հազվագյուտ թունանյութի օգնությամբ, և ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներն այժմ փորձում են պարզել դրա ծագումը:

Փորձագետներն արդեն ճշտել են, թե դա ինչ թույն է, սակայն հետաքննության շահերից ելնելով՝ առայժմ չեն հրապարակում այդ տվյալը: Ըստ երևույթին՝ դա շատ ավելի հազվադեպ հանդիպող թույն է, քան զարին գազը, որը կիրառվել է Սիրիայում քիմիական գրոհների ժամանակ և Տոկիոյի մետրոյում 1995 թ.: Ամենայն հավանականությամբ՝ դա VX է՝ նյարդակաթվածահարող թույն, որի օգնությամբ անցյալ տարի սպանվեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբայրը:

Սկրիպալն ու իր դուստրը, նախկինի պես, ծայրահեղ ծանր վիճակում են:

Փոխանցում է BBC-ն: