10.03.2018 09:02

Ռիյադ Մահրեզ. «Թիմակիցներս միշտ սատարել են ինձ»

Ռիյադ Մահրեզ. «Թիմակիցներս միշտ սատարել են ինձ»

«Լեսթերի» հարձակվող Ռիյադ Մահրեզը նշել է, որ թիմակիցներն աջակցել են իրեն այն ժամանակ, երբ ձախողվեց իր տրանսֆերը «Մանչեսթեր Սիթի»։

«Բորնմուտի» հետ խաղում Մահրեզի գոլը փրկեց «Լեսթերին» պարտությունից։ Հանդիպումից հետո ալժիրցին խոստովանեց, որ զղջում է նախկինում կատարած արարքների համար:

- Դա իմ կարիերայում բարդ ժամանակաշրջան էր, բայց այն արդեն անցյալում է։ Ինձ ժամանակ էր պետք մտածելու, ամեն ինչ հասկանալու համար։ Այդ պահին ինձ թվում էր, թե բոյկոտը խնդիրների լուծման լավագույն ձևն է։ Վերադառնալուց հետո ես խոսել եմ մարզչի և թիմակիցներիս հետ։ Նրանք այնպես պահեցին իրենց, ասես այդ ամբողջ ժամանակ ես իրենց հետ եմ եղել։ Ես «Լեսթերի» խաղացողն եմ ու հիմա իմ ապագայի հարցը չեմ քննարկի։ Պետք է զուսպ լինել, համբերատար և հիմարություններ չասել,- ասել է Ռիյադը։