10.03.2018 09:15

Պեպ Գվարդիոլա. Կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» կհայտնվի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչում։

Պեպ Գվարդիոլա. Կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» կհայտնվի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչում։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գտնում է, որ «Պարի Սեն Ժերմենը» արժանապատիվ հանդես եկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչում և կարող էր ավելի առաջ գնդալ մրցաշարում, եթե «Բազելի» պես թիմի հետ պայքարեր։

- Ես չեմ կասկածում, որ «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը պատրաստ է իր ունեցած ամբողջ կարողությունը տալ, որպեսզի հայտնվի «Մանչեսթեր Սիթիի» տեղը։ Վիճակահանությունն այնպես ստացվեց, որ «Քաղաքաբնակներին» այնքան էլ հզոր ակումբ բաժին չհասավ։ Ես չեմ ուզում նվաստացնել «Բազելին», պարզապես եթե համեմատենք «Բազելին» ու «Ռեալին», ապա ակնհայտ է, որ մադրիդցիներն ավելի հզոր մրցակից են: Եթե Փարիզը խաղար «Բազելի» հետ ու չհասներ քառորդ եզրափակիչ, ապա քննադատությունը տեղին կլիներ։ Իսկ այսպես քննադատել նրանց այն բանի համար, որ չեն հաղթել գործող չեմպիոնին՝ ճիշտ չէ։ Ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» կհայտնվի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչում։ Բայց պետք չէ այս խոսքերը լուրջ ընդունել, որովհետև շատ գործոններ են ազդում արդյունքների վրա,- ասել է Գվարդիոլան։