10.03.2018 09:31

Կարլո Անչելոտին դեմ չէ գլխավորել «Արսենալ»-ը

Կարլո Անչելոտին դեմ չէ գլխավորել «Արսենալ»-ը

Իտալացի փորձառու մասնագետ Կարլո Անչելոտին կարող է կրկին վերադառնալ Անգլիա: Այս մաին հաղորդում է TalkSport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 58-ամյա մարզիչը դեմ չէ գլխավորել Լոնդոնի «Արսենալ»-ը: Նշվում է, որ շուտով կողմերը բանակցություններ կսկսեն:

Միևնույն ժամանակ Անչելոտին ցանկանում է «զինագործներ»-ի կողմից երկարաժամկետ պայմանագրի առաջարկ ստանալ:

Հիշեցնենք, որ իտալացու վերջին ակումբը եղել է Մյունխենի «Բավարիա»-ն: