10.03.2018 09:45

Այսօր կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարը

Այսօր կմեկնարկի  շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարը

Բեռլինում այսօր կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը:

Բեռլինյան մրցաշարին կմասնակցի ութ ուժեղագույն շախմատիստ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող երկու շախմատիստներ` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան): 

Առաջին տուրում Լևոն Արոնյանը մրցելու է չինացի Դին Լիրենի հետ, որին անցյալ տարի հաղթել էր աշխարհի գավաթի խաղարկության եզրափակում: Առաջիկա պարտիայում Արոնյանի հաղթանակը գնահատված է 3․55, ոչ-ոքին, 1․55, իսկ չինացի գրոսմայստերի հաղթանակը՝ 8 գործակցով:

Հավակնորդների մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ երկու շրջանով` տասնչորս խաղափուլով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` ս.թ. նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և նրա կոմերցիոն գործընկեր «Ուորլդ Չես» -ը: