10.03.2018 10:00

Կավանին Նեյմարի պատճառով մտադիր է լքել ՊՍԺ-ն

Կավանին Նեյմարի պատճառով մտադիր է լքել ՊՍԺ-ն

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին մտադիր է փոխել ակումբային գրանցումը: 

Le Parisien-ի հաղորդմամբ՝ ուրուգվայցին հիասթափված է, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը թիմի գլխավոր աստղ է համարում հարձակման գծի իր խաղընկեր Նեյմարին:

Բացի այդ, նա հիասթափվել է, որ թիմը հերթական անգամ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից: 

ՊՍԺ-ն կարող է համաձայնել վաճառել Կավանիի տրանսֆերը 60 միլիոն եվրոյով: