10.03.2018 10:15

Լուկակուն իրեն համարում է Մոուրինյոյի «սերժանտը»

Լուկակուն իրեն համարում է Մոուրինյոյի «սերժանտը»

 

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն իրեն անվանել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի «սերժանտը»։

Չնայած նրան, որ Լուկակուն գործում է հարձակման գծում, բայց հենց նա է Մոուրինյոյի գաղափարները կյանքի կոչում խաղադաշտում։ Ռոմելուն իր գործողությունները  համեմատել է սերժանտի պարտականությունների հետ։

-Կարծում եմ մարզիչն ինձ սերժանտի դեր է հատկացրել։ Եվ դա շատ տարօրինակ է, չէ՞ որ այդ դերը՝ որպես կանոն, կատարում են կիսապաշտպանները։ Ես միշտ աշխատել եմ ամբողջ եռանդով և երախտապարտ եմ նրան վստահության համար, բայց վերջնական արդյունքում ես պետք է գոլեր խփեմ։ Ժոզեն գիտե, որ կարող է ամեն պահի մոտենալ ինձ ու խնդրել ինչ ցանկանա։ Ես երբեք իմ շահերը ավելի բարձր չեմ դասի թիմի շահերից։ Ամենակարևորը թիմն է,- հաղորդել է Լուկակուն Sky Sports-ի հետ հարցազրույցում: