10.03.2018 11:01

ԵԼ. Մխիթարյանը զիջել է շաբաթվա լավագույնի կոչման պայքարում

ԵԼ. Մխիթարյանը զիջել է շաբաթվա լավագույնի կոչման պայքարում

Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին տուրում կայացած խաղերից հետո ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովը: Ուկրաինական ակումբի ֆուտբոլիստը ստացել է ձայների 60 տոկոսը: Նա «Լացիոյի» դեմ խաղում (2-2), դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: 

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է ձայների 33 տոկոսն ու երկրորդն է: