10.03.2018 11:45

Հանկարծամահ է եղել ֆրանսիական «Տուրի» Մ19 թիմի ֆուտբոլիստը

Հանկարծամահ է եղել ֆրանսիական «Տուրի» Մ19 թիմի ֆուտբոլիստը

Մահացել է ֆրանսիակական «Տուրի» Մ19 թիմի ֆուտբոլիստ Տոմա Ռոդրիգեսը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ռոդրիգեսը մահացել է մարտի 8-ի լույս 9-ի գիշերը՝ քնած ժամանակ: Ողբերգական միջադեպի հետ կապված՝ կհետաձգվի ֆրանսիական Լիգա 2-ի «Տուրի» ու «Վալանսյենի» միջև մարտի 9-ին կայանալիք խաղը: Սպասվում է, որ Լիգա 1-ի ու Լիգա 2-ի առաջիկա խաղերը կսկսվեն լռության րոպեով:

Ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ իր ցավակցությունը հայտնելով ֆուտբոլիստի հարազատներին ու ընկերներին:

Ռոդրիգեսը «Տուր» էր տեղափոխվել նախորդ մրցաշրջանում «Պլատոյից»: