10.03.2018 02:08

Զինված տղամարդը Կալիֆորնիայում պատանդներ է վերցրել

Զինված տղամարդը Կալիֆորնիայում պատանդներ է վերցրել

Զինված տղամարդը առնվազն 3 մարդ է պատանդ վերցրել Կալիֆորնիա նահանգի հյուսիսային Նապա Վելլի քաղաքում, տեղեկացնում է Associated Press-ը:

Ուրբաթ ցերեկը վետերանների տան հարեւանությամբ տեղի էր ունենում հավաքույթ, որին մասնակցում էին Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմ անցած, հետտրավմատիկ խանգարումներ ունեցող վետերաններ:

Նախնական տվյալներով, զինված տղամարդը մտել է շենք, սպասել է, որ հավաքվածների մի մասը լքի տարածքը եւ հարձակվել է մարդկանց վրա: Ընդ որում, հայտնի է, որ նա մի քանիսին բաց է թողել: