10.03.2018 13:10

«Մանչեսթր Յունայթեդ»-«Լիվերպուլ». Խաղից առաջ

 «Մանչեսթր Յունայթեդ»-«Լիվերպուլ». Խաղից առաջ

Մարտի 10, մեկնարկը՝ 16:30,  «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ 

Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» դիմակայությունն այլ կերպ անվանում են հյուսիսարևմտյան դերբի, քանի որ միմյանց դեմ են դուրս գալու Անգլիայի հյուսիսարևմտյան շրջանի  երկու ուժեղագույն թիմեր:

Հաղթանակն այս խաղում 2 թիմերի համար էլ անչափ կարևոր է, քանի որ պայքարը 2-րդ տեղի համար է: Այս պահին «Յունայթեդը» «Լիվերպուլից» առաջ է ընդամենը 2 միավորով: Նվազագույնը, որ կարող է անել՝ չպարտվելն է և թույլ չտալը, որ մերսիսայդցիները մոտենան իրենց: Հատկանշական է, որ  թիմերի միջև 3 վերջին հանդիպումները հաղթողին չեն որոշել, իսկ մրցաշրջանի առաջին կեսի հանդիպումն ավարտվել է «Լիվերպուլի» համար անսովոր՝ 0-0 հաշվով:

«Մանչեսթր Յունայթեդը» այս մրցաշջրանում իր դաշտում անցկացրած 14 հանդիպումից պարտվել է ընդամենը 1-ում՝ զիջելով միայն «քաղաքաբնակներին»՝ Մանչեսթրից, այդ թվում՝ հաղթել է 11 խաղում և բաց է թողել լիգայի բոլոր թիմերից ամենաքիչ թվով գնդակ՝ ընդամենը 6-ը:  Այս խաղադաշտում վերջին հանդիպման ժամանակ Մուորինյոյի թիմը կամային  հաղթանակ տոնեց «Չելսի»-ի հանդեպ 2:1 հաշվով, իսկ 29-րդ տուրի՝ «Քրիստալ Պալասի» հետ արտագնա խաղում, պարտվելով 0:2 հաշվով, կարողացավ հաշիվը հավասարացնել: Խաղի 91-րդ րոպեին էլ, շնորհիվ Նեմանյա Մատիչի խփած գեղեցկագույն գոլի, թիմը հաղթեց 2:3 հաշվով: Նշենք նաև, որ վերջին խաղին շատ հաջող փոխարինման դուրս եկավ Խուան Մատան, որի հայտնվելուց հետո խաղը բավական լավ ընթացք ունեցավ: «Յունայթեդի» համար շատ կարևոր է առանցքային պաշտպան Էրիկ Բայիի վերադարձը շարք, հատկապես, երբ վնասվածքներ ունեն Ֆիլ Ջոնսն ու Մարկոս Ռոխոն: Հնարավոր է, որ խաղին մասնակցի Մարուան Ֆելաինին: «Լիվերպուլի» հետ հանդիպումից հետո «Յունայթեդին» սպասվում է Չեմպիոների լիգան, որտեղ խաղալու է իսպանական «Սևիլիայի» դեմ և պետք է անպայման հաղթի:  Հնարավոր է Մուրինյոն խնայի  ուժերը՝ հանուն Չեմպիոների լիգայի ¼-րդ դուրս գալու: Ամեն դեպքում, «Մանչեսթր Յունայթեդը» խաղադաշտ է դուրս կգա բարձր տրամադրությամ և հաղթելու ցանկությամբ:    

«Լիվերպուլը» վերջին 2 արտագնա հանդիպումներով հաղթել է «Հադերսֆիլդին»` 3-0 և «Սաութհեմպտոնին»՝ 2-0 հաշվով: Թիմի պաշտպանությունը բավականաչափ ուժեղացրել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սաութհեմպտոնից» ձեռք բերած նիդեռլանդացի պաշտպան Վերջիլ Վան Դեյկը: Այս ֆուտբոլիստն անմիջապես իրեն դրսևորել է լավ կողմերով՝ հաղորդելով  պաշտպանությանը վստահություն և արագություն:  Այս թիմը նույնպես հանդիպմանը մոտենում է բարձր տրամադրությամբ և հաղթելու վճռականությամբ: Հանձինս Սալահի, թիմն ունի ֆուտբոլիստ, որն ապացուցելու շատ բան ունի: Եգիպտացին, որը 28 տարի անց պարգևեց իր թիմին Աշխարհի առաջնության ուղեգիր, ցանկանում է ապացուցել Ժոզե Մոուրինյոյին, որ իզուր պորտուգալացին հնարավորություն չտվեց իրեն «Սթեմֆորդ Բրիջում» և, վերջին ինը խաղում յոթ գոլ խփելով, լի է  նախկին մարզչին  հիասթափեցնելու ցանկությամբ: Այս խաղում առանցքային դերակատարություն կունենա նաև տաղանդաշատ ֆուտբոլիստ Մանեն, ով ամեն ինչ կանի գոլ խփելու և մարզչի հյուսերն արդարացնելու համար:

 

Վիճակագրական տվյալներ

  • Այս երկու թիմերն իրար դեմ մրցել են 199 անգամ: 79 անգամ հնաղթել է ՄՅՈՒ-ն, 65 անգամ «Լիվերպուլը» և 55 խաղ ավարտվել է ոչ-ոքի: 272 գոլ խփել է «Մանչեսթեր Յունայթեդը», 251 գոլ «Լիվերպուլը»:  
  • Ժոզե Մոուրինյուի թիմերը 26 անգամ խաղացել են «Լիվերպուլի» դեմ (11 հաղթանակ, 9 ոչ-ոքի և 6 պարտություն):  
  • Ժոզե Մոուրինյու - Յուրգեն Կլոպ հակամարտությունում առավելություն ունի գերմանացին՝ 3 հաղթանակ: 1 անգամ հաղթել է Մոուրինյուի թիմը և 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի:  
  • ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստները 12 անգամ կարմիր քարտ են ստացել «Լիվերպուլի» դեմ խաղերում: Ամենաշատը հեռացվել է Նեմանյա Վիդիչը (4 անգամ):