11.03.2018 09:00

Նեյմարը հորը հայտնել է, որ չի վերադառնալու ՊՍԺ և խնդրել է զբաղվել «Ռեալ» տեղափոխությամբ

Նեյմարը հորը հայտնել է, որ չի վերադառնալու ՊՍԺ և խնդրել է զբաղվել «Ռեալ» տեղափոխությամբ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն այլևս մտադիր չէ խաղալ փարիզյան ակումբում: Այս մասին հաղորդում է ABC-ն:

Վնասվածք ունեցող ֆուտբոլիստը, որն այժմ գտնվում է Բրազիլիայում, հորը՝ Նեյմար դա Սիլվային, որը նաև իր գործակալն է, հայտնել է, որ մտադիր չէ վերադառնալ ՊՍԺ:

«Ես չեմ վերադառնա ՊՍԺ, դա անհնար է: Եթե ես վերադառնամ այստեղ, առանց ավանդույթների այդ լիգա, երկրպագուները կրկին կսկսեն սուլել ինձ, ես ոչ մի րոպե չեմ հանդուրժի դա», - հայտարարել է Նեյմար-կրտսերն իր ընտանիքին ու ընկերներներին:

Նեյմարը հորը խնդրել է՝ սկսել աշխատել իր՝ «Ռեալ» տեղափոխության ուղղությամբ: Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Նեյմարը «Բարսելոնայի» ղեկավարությանը հասկացրել է, որ դեմ չէ Կատալոնիա վերադառնալուն: