11.03.2018 09:15

Պոլ Պոգբա. Չգիտեմ, թե ինչ են ուզում ինձանից

Պոլ Պոգբա. Չգիտեմ, թե ինչ են ուզում ինձանից

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան գտնում է, որ ինքը բավականաչափ աշխատանք է կատարում «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ Թիմի կազմի ամենաթանկարժեք ֆուտբոլիստին շարունակում են քննադատել։ Ժոզե Մոուրինյոն շարունակում է փնտրել կատարյալ մեկնարկային կազմ, ուստի Պոլն է ստիպված հարմարվել մյուս ֆուտբոլիստներին։

Երբ «Յունայթեդին» միացավ Ալեքսիս Սանչեսը՝ Պոգբան դաշտի խորքում տեղ զբաղեցրեց, չնայած մինչ այդ ավելի մոտ էր հարձակման գծին։ Պոգբան չի հասկանում, թե ինչու է ամեն անգամ քննադատության արժանանում։

«Պարզապես հաշտվեք նրա հետ, որ ես այնպես չեմ խաղա, ինչպես «Յուվենտուսում», որովհետև Իտալիայում ես միայն գրոհներում էի գործում։ «Յունայթեդում» ես ավելի շատ պարտականություններ ունեմ, որոնք գոլեր խփելը չեն։ Չգիտեմ՝ ի՞նչ են ինձանից սպասում։

Մոուրինյոյին հարցրեք՝ գո՞հ է ինձանից։ Վստահ եմ, որ նա գոհ է, որովհետև ես կատարում եմ նրա բոլոր հրահանգները։ Ֆուտբոլը միայն գոլերից չի բաղկացած»,- հայտարարել է Պոլ Պոգբան։