11.03.2018 09:30

Ֆերգյուսոնը սատարում է Վենգերին

Ֆերգյուսոնը սատարում է Վենգերին

Մի շարք անհաջողություններից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչն աջակցություն է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ղեկավար սըր Ալեքս Ֆերգյուսոնից։

Հայտնի է, որ Ֆերգյուսոնն ու Վենգերն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէին «Յունայթեդում» շոտլանդացու աշխատանքի տարիներին, սակայն Կանոնիրների անհաջողությունների ֆոնին սըր Ալեքսը սատարել է իր նախկին գործընկերոջը։

«Ես շատ հաղորդագրություններ եմ ստացել իմ գործընկերներից։ Շատ երախտապարտ եմ նրանց, չէ՞ որ մենք բոլորս ենք ունենում բարդ ժամանակաշրջաններ։

Ֆերգյուսոնի հետ լավ հարաբերություններ եմ պահպանում, երբեմն նա ինձ խրախուսական խոսքեր է գրում, երբ գործերն այնքան էլ լավ չեն ընթանում»,- հաղորդել է Վենգերը Sky Sports-ին։

Արսենը նաև պատմել է, որ «Արսենալի» խնդիրների պատճառով ինքը չի քնում։

«Յուրաքանչյուր մարզիչ ձեզ կասի. երբ դուք չեք հասնում անհրաժեշտ արդյունքների՝ ձեր տրամադրությունն ընկնում է և չեք կարողանում քնել։ Սա մեր աշխատանքի մի մասն է։ Երիտասարդ տարիքում կարծում ես, թե միայն պետք է հաղթես, բայց իրականում դա այդպես չէ»,- հավելել է ֆրանսիացին։