11.03.2018 09:45

Կիլիան Մբապե. «Նեյմարն ամենևին այնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում են»

Կիլիան Մբապե. «Նեյմարն ամենևին այնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում են»

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է փարիզեցիների մեկ այլ հարձակվողի՝ Նեյմարի հետ իր հարաբերությունների մասին։

-Ես շատ թանկ եմ գնահատում մեր հարաբերությունները։ Նա կարծես իմ ավագ եղբայրը լինի։ Երբ այդպիսի աստղային խաղացողն այդպես ջերմ է ձեզ ընդունում, ինչպես նա է ինձ ընդունել, ապա ձեզ համար ավելի հեշտ է հարմարվել նոր թիմում։ Եթե մոտիկից ճանաչեք Նեյմարին՝ կհասկանաք, որ նա շատ է տարբերվում այն կերպարից, ինչպիսին նրան ներկայացնում է հեռուստատեսությունը։ Նա սիրում է կատակել և ուրախանալ, ու բոլորի հետ լավ հարաբերություններ է պահպանում։ Մեր խաղաոճերը տարբեր են, ուստի նա ինձ շատ ֆուտբոլային խորհուրդներ չի տալիս։ Բայց ինձ շատ է օգնում հոգեբանական տեսանկյունից։ Նեյմարը պատմում է իր կարիերայում կատարած սխալների մասին, ինչը հնարավորություն է տալիս ինձ օգուտ քաղել այդ դասերից և խուսափել նույնատիպ իրավիճակներից,- Մբապեին է մեջբերել FourFourTwo-ն։