11.03.2018 10:15

Գրիզմանին գնելու համար «Բարսելոնան» զոհողությունների է պատրաստ

Գրիզմանին գնելու համար «Բարսելոնան» զոհողությունների է պատրաստ

Կատալոնական «Բարսելոնան» լրջորեն մտադիր է գնել Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին,- փոխանցում է Sport.es-ը:

Կատալոնական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունն իրականացնելու համար պատրաստ է վաճառել երեք ֆուտբոլիստների: «Բարսելոնայից» կարող են հեռանալ Դենիս Սուարեսը, Ռաֆինյան, Անդրե Գոմեշը և Ալեիշ Վիդալը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրիզմանի կինը բնակարան է փնտրում Բարսելոնում: