11.03.2018 10:30

Մեսսին երրորդ զավակն է ունեցել. արգենտինացին բաց կթողնի այսօրվա խաղը

Մեսսին երրորդ զավակն է ունեցել. արգենտինացին բաց կթողնի այսօրվա խաղը

Հայտնի է դարձել, թե ինչու կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին բաց է  թողել «Մալագայի» հետ հանդիպումը:

Onda Cero-ի լրագրող Ալֆրեդո Մարտինեսի տվյալներով՝ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի կին Անտոնելա Ռոկուցոն գիշերը ծննդաբերել է: Մեսսին երրորդ զավակն է ունեցել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրանք որոշել են երրորդ որդուն անվանակոչել Չիրո: