11.03.2018 11:00

Սաուդյան Արաբիայի թագավորը խոստացել է Իրաքում կառուցել աշխարհի ամենամեծ ստադիոնը

Սաուդյան Արաբիայի թագավորը խոստացել է Իրաքում կառուցել աշխարհի ամենամեծ ստադիոնը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը խոստացել է Իրաքում կառուցել աշխարհի ամենամեծ ստադիոնը, որը կունենա 135 հազար տեղ, հաղորդում է The Sun-ը:

Այդ որոշումն ընդունվել է Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի ազգային հավաքականների ընկերական խաղից հետո: Իրաքի Բասրա քաղաքում տեղի ունեցած խաղում 4:1 հաշվով հաղթել էին դաշտի տերերը:

Իրաքի կառավարությունը հաստատել է Սաուդյան Արաբիայի թագավորի մտադրությունը: Տասնամյակների թշնամական հարաբերություններից հետո Սաուդյան Արաբիան ու Իրաքը դիվանագիտական հարաբերությունները վերականգնել են 2016 թվականին: