11.03.2018 20:25

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ

Բեռլինում ընթանում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է նաև ուժեղագույն հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Երկրորդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ և 1 միավոր ունի: Տուրի մյուս պարտիաները դեռ ընթանում են:

Վաղն Արոնյանը սպիտակներով կմրցի ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ:

Նշենք, որ առաջին տուրում մեր շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ: