22.09.2012 14:11

Թուրքիայում դատապարտվել են պետական հեղաշրջման 322 կազմակերպիչներ

Թուրքիայում դատապարտվել են պետական հեղաշրջման 322 կազմակերպիչներ

Երեք թուրք գեներալներ սեպտեմբերի 21-ին դատապարտվել են 20 տարի ազատազրկման՝ պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով, հայտնում է lenta.ru-ն:

Երկու տարի տևող դատական պրոցեսում այս մեղադրական եզրակացությունը առաջին էր: Ընդհանուր առմամբ մեղադրյալի աթոռին են հայտնվել 360 սպաներ և գեներալներ, որոնք մեղադրվում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ նախատեսվող հեղաշրջման մեջ:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 21-ին 322 մարդ դատապարտվել է ազատազրկման, ևս 34-ը՝ արդարացվել է:

Համաձայն դատավճռի, այսպես կոչված «Մուրճ» օպերացիան ռազմական հեղաշրջման փորձ էր, որի ընթացքում պլանավորվում էր մի շարք պայթյուններ իրականացնել մզկիթներում և ոչնչացնել մեկ ռազմական ինքնաթիռ, իսկ պատասխանատվությունը բարդել Հունաստանի վրա: Այս ամենից հետո զինվորականները պետք է օգտագործեին ստեղծված խառնաշփոթը և տիրանալ իշխանությանը:

Մեղադրյալները հերքում մեղադրանքները, պնդելով, որ որևէ դավադրություն չի եղել, իսկ «Մուրճ» օպերացիան սովորական զորավարժությունների սցենար է:

Լուսանկարում՝ ոստիկանները դատարանի շենքի մոտ

Լուսանկարը՝ AFP