12.03.2018 09:15

Ռոնալդոյի խորհուրդը Նեյմարին

Ռոնալդոյի խորհուրդը Նեյմարին

Բրազիլացի լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդոն խորհուրդ է տվել ՊՍԺ-ում հանդես եկող իր հայրենակից Նեյմարին կենտրոնանալ վնասվածքից ապաքինման վրա:

«Շատերը համեմատում են նրա վնասվածքը իմ վնասվածքի հետ, երբ ես այն ստացա Աշխարհի 2002 թվականի առաջնությունից առաջ: Բայց միանգամայն տարբեր են: Խորհուրդ կտամ Նեյմարին կենտրոնանալ միայն վնասվածքից ապաքինվելու վրա և զգույշ լինել ճնշումներից: Վստահ եմ՝ նրա ապաքինումն ավելի շուտ կվերջանա, քան իմ դեպքում եղավ: Նա շատ տհաճ վնասվածք է ստացել, բայց համոզված եմ, որ մինչ Մունդիալ-2018-ը նա պատրաստ կլինի»,- Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն: