12.03.2018 09:01

«Վեստ Հեմի» ավագը հարձակվել է դաշտ մտած երկրպագուի վրա(տեսանյութ)

Լոնդոնի «Վեստ Հեմի» ավագ Մարկ Նոբլը «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղում հարձակվել է դաշտ մտած երկրպագուի վրա։ Անգլիացի 30-ամյա կիսապաշտպանին կանգնեցրել են թիմակիցներն ու հանդիպման գլխավոր մրցավարը։

Հիշեցնենք, որ այս խաղում «Վեստ Հեմը» տնային պարտություն էր կրել 0։3 հաշվով։