12.03.2018 09:45

Գվարդիոլա․ Չեմ բացառում, որ «Սիթիում» կաշխատեմ 10 տարի

Գվարդիոլա․ Չեմ բացառում, որ «Սիթիում» կաշխատեմ 10 տարի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի բացառում, որ երկար ժամանակ կաշխատի մանչեսթերյան ակումբում։

-«Մանչեսթեր Սիթին» շատ ավելի մեծ ակումբ է, քան շատերը մտածում են։ Ակումբը չունի տիտղոսներով հարուստ պատմություն, սակայն ունի հաղթելու մեծ ցանկություն։ Չեմ բացառում, որ այստեղ կաշխատեմ 10 տարի։ Դա կախված կլինի իմ զգացողություններից և ակումբի ցանկությունից։ Բացի այդ, կարևոր է ընտանիքիս դիրքորոշումը, չէ՞ որ ես այստեղ եմ ընտանիքիս հետ,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է «The Mirror»-ը։