12.03.2018 10:00

ՄՅՈւ-ն վերջնագիր է ներկայացրել Պոգբային

ՄՅՈւ-ն վերջնագիր է ներկայացրել Պոգբային

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» վերջնագիր է ներկայացրել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբային:

Ըստ «The Independent»-ի՝ «կարմիր սատանաների» ղեկավարները հայտնել են ֆրանսիացուն, որ նա պետք է հաշտվի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ, այլապես ֆուտբոլիստը ստիպված կլինի լքել ակումբը:

Վերջին խաղը նա բաց էր թողել վնասվածքի պատճառով, իսկ մինչև այդ նշվում էր, որ խաղացողը լուրջ տարաձայնություններ ունի պորտուգալացի մարզչի հետ:

Աղբյուրը նշում է, որ Պոգբայի շուրջ ստեղծված իրավիճակին ակտիվորեն հետևում է Մադրիդի «Ռեալը»: «Սերուցքայինները» պարաստ են ամռանը տրանսֆերային առաջարկ անել մանչեսթերյան ակումբին: