12.03.2018 10:30

WhoScored. Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ» - «Ուոթֆորդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

WhoScored. Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ» - «Ուոթֆորդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդ»-ին: «Զինագործներ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում աչքի ընկավ գոլով և գոլային փոխանցմամբ: 

Հեղինակավոր WhoScored.com կայքը ներկայացրել է հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների վիճակագրությունն ու գնահատականը: Կայքի վարկածով՝ Մխիթարյանը լավագույնն էր այդ խաղում:

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը.

Հարվածներ - 1

Հարվածներ դարպասին - 1

Սուր փոխանցումներ - 2

Փոխանցումներ - 53

Փոխանցումների ճշտգրտություն - 71,7%

Հաղթանակներ օդային պայքարում - 1

Հպումներ գնդակին - 73

Գնահատական - 8,79