12.03.2018 10:45

Բալագե. «Կարծում եմ՝ Նեյմարը հասկացավ, որ ՊՍԺ-ն իր համար չէ»

Բալագե. «Կարծում եմ՝ Նեյմարը հասկացավ, որ ՊՍԺ-ն իր համար չէ»

Իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն իր  կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ապագայի մասին:

«Մոտակա ամիսներին և անգամ հաջորդ մրցաշրջանում մենք տարբեր աղբյուրներից լսելու ենք, որ Նեյմարը ցանկանում է լքել ՊՍԺ-ն: Վստահ եմ, որ այս ամենը գալիս է նրա շրջապատից:

Կարծում եմ՝ Նեյմարը հասկացել է, որ ՊՍԺ-ն իր համար չէ. նա ցանկանում է խաղալ ավելի մրցունակ թիմում: 

As–ը գրել էր, որ «Ռեալը» 400 միլիոն եվրո կվճարի Նեյմարի համար, եթե ՊՍԺ-ն որոշի վաճառել նրան: Բայց խնդիրն այն է, որ փարիզեցիները հենց հիմա տրամադրված չեն վաճառել նրան:

Երբ նման թվեր են շրջանառվում, նշանակում է ինչ-որ մեկը մտադիր է ինչ-որ բան ձեռնարկել: Եվ, կարծում եմ, որ Նեյմարը հասկացել է, որ այն տեղում չէ, որտեղ կարելի է  նոր մակարդակի հասնել:

«Ռեալը»  ցանկանում է Նեյմարին, իսկ նա ցանկանում է հեռանալ, բայց ՊՍԺ-ն չի ցանկանում բաց թողնել խաղացողին: Ահա, թե որն էխնդիրը:

Եվս մեկ պատմություն, որ դուրս է գալիս Նեյմարի շրջապատից. բրազիլացին ասել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին և ղեկավարներին, որ ցանկանում է վերադառնալ: Դա արվում է ՊՍԺ-ի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նրանք սկսեն մտածել վաճառքի մասին, բայց հիմա Փարիզում ծիծաղում են դրա վրա: Դեռ շատ կլինեն նման պատմություններ:

Դա ճիշտ է, որ «Ռեալը» հանդիպել է Նեյմարի ներկայացուցիչների հետ, բայց ՊՍԺ-ն պնդում է, որ խաղացողը չի վաճառվում: Կարծում եմ՝ նա Փարիզում նվազագույնը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- Բալագեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: